Դատարանները կկարճեն քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» նկատմամբ հարուցված քրեական գործերը:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» հարազատները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ դատարանը նրա ազատության համար վճարված գրավի գումարները հետ վերադարձնի: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սերգեյ Գրիգորյանն անցել է երկու տարբեր քրեական գործերով ու նրան գրավի դիմաց են ազատ արձակել: Գրավի չափն ընդհանուր կազմում է 13 միլիոն դրամ:
Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին`«Ֆազին» սպանելու գործով կալանավորված քրեական հեղինակություն Չաղ Ռուստամը՝ Ռուստամ Ստեփանյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան, եւ նա այնտեղ է իր կալանքը կրում: Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա ցուցմունք է տվել շատ կարճ ու հայտնել, որ դեպքի հետ կապ չունի, ու նա որեւէ առնչություն չունի կատարվածի հետ:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, և սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։ Սպանություն կատարողները դեռ փնտրվում են, իսկ դատելով նախաքննական մարմնի պաշտոնական հայտարարությունից՝ պատվիրատուները կալանավորված են:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան