Պատգամավորները գնացին Քեսաբ, տեղեկացան, իսկ հետո՞… (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանն այսօրվա մամլո ասուլիսում  armlur.am լրատվականի թղթակցի հարցին`արդյոք քեսաբցիներին օգնելու առաջին քայլը  այնտեղ պատգամավորական խումբ գործուղելն էր, եթե այո, ինչպես եք գնահատում այդ խմբի ջանքերը պրն Մեսրոպյանի խոսքով` պատգամավորները գնացին Քեսաբ և տեղեկացան` ինչ է կատարվում այնտեղ: Իսկ ո՞ւր է արդյունքը, ո՞ւր է շարունակությունը:

«Պետք է շարունակությունը: ԱԳՆ-ն պետք է  որոշ քայլեր ձեռնարկեր, բայց մինչ այսօր ԱԳ նախարարը միայն դատապարտում է, ռեալ քայլեր առայժմ չեն արվում»,- ասաց ՍԴՀԿ փոխատենապետը:

«Եթե  գնում են ինչ-ոչ տեղ, ինչ-որ մի բան պետք է արվի»,- եզրափակեց Մեսրոպյանը` հավելելով, որ լավ քայլ է  խմբի գնալն այնտեղ, պարզապես այդ ամենը շարունակություն պետք է ունենա:




Լրահոս