ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ում երեկ «բախումներ» են եղել. ինչու՞ Սերգեյ Բագրատյանն ու Ալեն Սիմոնյանը ընդհարվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ խմբակցության ներսում երեկ արշալույսները խաղաղ չեն եղել, ինչը նաև արտացոլվեց հենց ԱԺ նիստի ժամանակ։

Իսկ միմյանց հարցեր ուղղելու հնարավորությունը կռվախնձոր էր դարձել ՔՊ-ականների միջև։

Այսպիսով, ԱԺ նիստի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։

Հերթական նախագծի քննարկման ընթացքում հարցերի հերթագրման ժամանակ Ալեն Սինոնյանը չնկատեց, որ Սերգեյ Բագրատյանը գրանցվել է, իսկ երբ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հուշեց՝ Սիմոնյանը վրդովվեց.

Սերգեյ Բագրատյանն էլ իր հերթին նեղսրտեց, թե ինչու է Ալեն Սիմոնյանը շտապում արագ ավարտել նիստը, բարձր աշխատավարձ են ստանում ու պետք է քննարկեն օրենքի նախագծերը։

Պարզվում է՝ Ալեն Սիմոնյանի և Սերգեյ Բագրատյանի այս ընդհարումը խոր արմատներ է ունեցել։

Բանն այն է, որ դեռ ԱԺ նիստերի մեկնարկից առաջ ՔՊ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը ֆրակցիայի ներքին չատում նախապես հրահանգներ է տվել իշխանական պատգամավորներներին՝ քիչ հարցեր ուղղել նախագիծը զեկուցողներին, որպեսզի արագ-արագ ավարտեն նիստերը և պատշաճ պատրաստվեն Նիկոլ Փաշինյանին դիմավորելուն ու կառավարության անդամների հետ հարցուպատասխանին։

ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանը վրոդովում է Արթուր Հովհաննիսյանի այս հրահանգից, որոշում է ընդվզել ու հարցեր ուղղել ԱԺ հիմնական զեկուցողին։

Միջադեպը սակայն, այսքանով չի ավարտվում․ Սերգեյ Բագրատյանի այս բոյկոտը ՔՊ խմբակցության ներսում ևս կռվախնձոր է դառնում, իշխանական պատգամավորները վրդովում են՝ ինչու է Սերգեյ Բագրատյանը նման պահվածք ցուցաբերում նիստի ժամանակ ու ինչպես է համարձակվում չենթարկվել հրահանգին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 




Լրահոս