«Հրապարակ»-ը գրում է. «Արարատյան դաշտավայրի եւ Արմավիրի որոշ գյուղերում նախօրեի ցրտահարությունն այնպիսի ավերածություններ է արել, որ բերքի հետ կապված որեւէ հույս չի մնացել: Հատկապես տուժել են ծիրանն ու խաղողը: Եվ այն գյուղերում, որտեղ ծիրանի ու խաղողի բերքը եկամտի գրեթե միակ աղբյուրն է, սուգ է հայտարարվել:
Մեր տեղեկություններով, աղետն առանձնապես ծանր է տարել Սուրենավանի գյուղապետը, ով, ըստ մեզ հասած տեղեկությունների, նախօրեին սրտի ծանր նոպա է ունեցել եւ տեղափոխվել հիվանդանոց: Թե որքանով է 46-ամյա տղամարդու առողջական վիճակը պայմանավորված եղել ցրտահարության փաստով, երեկ մեզ չհաջողվեց ճշտել»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: