44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գիշերը մնացել են Եռաբլուրում ու լուսաբացը դիմավորել են այնտեղ։ Այս պահին ծնողները հայտարարում են .
«Եռաբլուրում օրակարգ թելադրում են Ծնողները, Նիկոլ Փաշինյան» ։
Նշենք, որ այս պահին իշխող քաղաքական թիմից որեւէ մեկը դեռ եռաբլուր չի գնացել։
Երեկ հայտնել էինք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների կողմից հիմնադրված «Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը դիմավորելու ենք Եռաբլուրում:
«Սիրելի հայրենակիցներ, մենք նորից Հայաստանի Հանրապետության Անկախության օրը դիմավորելու ենք Եռաբլուրում և ամսի 20-ի ժամը 23։00-ից լինելու ենք զինվորական պանթեոնում։ Ցանկացողները կարող են այդ օրը միանալ մեզ՝ նահատակված հերոսների ծնողներիս»։
Քնար Մանուկյան