Երեխաների առևանգման փորձով կա ձերբակալված․ ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ օրերս երեխային առևանգել փորձող տղամարդը ձերբակալված է։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ նա մոտեցել է երեխաներին, ասել է եկեք ձեզ տանեմ, բայց երեխաները չեն գնացել։

Առեւանգման փորձով կա ձերբակալված մեկ տղամարդ, ենթադրվում է, որ նա համացանցում տարածված լուսանկարի տղամարդն է։ Կատարվում է քննություն։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ լուրեր են տարածվել, թե միջին տարիքի տղամարդը մոտենում է երեխաներին և համոզելով փորձում նստեցնել իր մեքենան։ Դպրոցներում տագնապային իրավիճակ է, տնօրեններին զգուշացվել է ուշադիր լինել, իսկ ծնողներին հորդորվել, որ անձամբ գան և երեխաներին տուն տանեն։

Քնար Մանուկյան

 




Լրահոս