Ինչ ունեցվածք ունեն Արդարադատության նախարարի ՔՊ-ի թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.amգրել էր, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարչության նիստ կանի։ Օրակարգային հիմնական հարցը լինելու է Արդարադատության նախարարի ընտրությունը։

Այժմ ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունեն Արդարադատության նախարարի թեկնածուները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էր, որ ՔՊ-ում նախարարի տարբեր թեկնածուներ է քննարկել՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան, Վլադիմիր Վարդանյան, Հերիքնազ Տիգրանյան, քննարկվել է նաև Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։

Թեկնածուների ցանկը, սակայն, գնալով սեղմվել է, քանի որ մեծ մասը՝ Վլադիմիր Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Սիսակ Գաբրիելյանը հրաժարվել են առաջադրվել այդ պաշտոնին։

Արդյունքում երկու թեկնածուների շուրջ է գնացել քննարկումը՝ Արուսյակ Ջուլհակյան և Արփի Դավոյան, թեև վերջինս առհասարակ կապ չունի իրավաբանության և արդարադատության հետ։

Այսպիսով, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը 2021 թվականին ձեռք է բերել մեքենա HYUNDAI մակնիշի։ Նա անշարժ գույք չի հայտարարագրել։ Նրա 2023 թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են  71 մլն 479 հազար դրամ։ ԱԺ աշխատակազմից Դավոյանը աշխատանքի վարձատրություն է ստացել  9 մլն 995 հազար դրամ։
Դավոյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է։

Հաջորդ թեկնածուն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն է, նա անշարժ գույք և ավտոմեքենա չի հայտարարագրել։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 546 հազար դրամ։ ԱԺ աշխատակազմից Ջուլհակյանը աշխատանքի վարձատրություն է ստացել  10 մլն 482 հազար դրամ։ Ջուլհակյանն ունի նաև հիփոթեքով ձեռք բերված բնակարան և ավտոկայանատեղի, որի մայր գումարի մնացորդի արժեքը կազմել է  25 մլն 933 հազար դրամ։ Արուսյակ Ջուլհակյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։

Էմմա Միքայելյան




Լրահոս