Կուտակայինի հետ կապված որոշումը՝ վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը վաղը՝ ապրիլի 2-ին, կհրապարակի կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի երկու դրույթները վիճարկող բողոքի քննության որոշումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դատարանի մամուլի ծառայության ղեկավար Հովհաննես Պապիկյանը:

«Տեղեկացնենք, որ Սահմանադրական դատարանը որոշումը կհրապարակի ապրիլի 2-ին: Որոշման հրապարակման ժամը լրացուցիչ կհայտնենք»,- գրել է Պապիկյանը:

Նշենք, որ մարտի 31-ին Սահմանադրական դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ. հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Սա դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում:




Լրահոս