Ինչպե՞ս կբացատրի իրավիճակը կառավարությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ՍԴ-ն հակասահմանադրական համարեց «Կուտակային կենսաթոշակային համակարգի» մի շարք դրույթներ, նաև՝ «պարտադիր» բաղադրիչը:

ՍԴ-ի առջև հավաքված ակտիվիստներից մեկը հայտնեց, որ այն բոլոր փաստարկները, որոնք նշվեցին օրենքից և որոնք առանձնացրել էր Սահմանադրական դատարանը, կարևոր են, քանի որ ստացվեց, որ բոլոր այն պնդումները, որոնք մինչև հիմա անում էր կառավարությունը, թե ուսումնասիրել են, լավ աշխատել են, 10 տարի փող են ծախսել դրա վրա, այդ ամենն ուղղակի սուտ էր:

«ՍԴ-ն փաստեց, որ օրենքը թերի է, ու բոլոր այն թերությունները, որոնց մասին մենք ասում էինք, իսկ իրենք հերքում էին, այնուամենայնիվ, կային, և ՍԴ-ն դա փաստեց:

Ես կուզենայի նաև նրանց պատասխանը լսել, թե ինչ են ասելու հիմա, երբ բացահայտ ստում էին այսքան ժամանակ»,- ասաց ակտիվիստը:

Իսկ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշեց, որ դիմող կողմի դիմումն ամբողջությամբ բավարարված է: «ՍԴ-ն մինչ այսօր 60-ից ավելի դրույթ, օրենք, որոնք հակասել են Սահմանադրությանը, անվավեր է ճանաչել: Ուղղակի նման իրավիճակ ես չեմ հիշում, որ նման դեպք եղած լիներ: Այսքան հասարարական մեծ հնչեղություն ունեցող գործի պարագայում այսպիսի մեծ ծավալով քննություն իրականացրած լիներ և բավարարած լիներ դիմումը»,- ասաց իրավապաշտպանը` հավելելով, որ իր կարծիքով կուտակային համակարգը կլինի, բայց պարտադիր բաղադրիչը չի մնա:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ հնարավոր չի համարում, որ ՍԴ-ի այս քայլը զենք է՝ կրքերը հանդարտեցնելու համար, քանի որ վախն արդեն չափած է, որոշումն իրավիճակի հետ հաշվի նստելու արձագանք է:

«Նրանք հաշվի են առել մեր հայտարարությունները, մեր համատեղ պայքարը և երիտասարդների փողոցային պայքարը: Մինչև սեպտեմբեր նրանք կփորձեն մեղմացնել հարվածներն այն մարդկանց նկատմամբ, ովքեր արդեն ստիպված են եղել լուծել խնդիրը: Թե ինչպես կանեն, իրենց գործն է, չգիտեմ»,- ասաց Մանուկյանը:

Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութերում:




Լրահոս