Հայտնի է՝ ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում որ հորիզոնականն է զբաղեցնում Հայաստանի հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 24-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 99-րդ տեղը։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Արգենտինայի ընտրանին պահպանել է առաջատարի դիրքը։ Իրենց տեղերը պահպանել են նաև առաջատար տասնյակի բոլոր մյուս ազգային ընտրանիները՝ հաջորդաբար Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան, Բրազիլիան, Բելգիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Կոլումբիան, Իտալիա:




Լրահոս