Կարեն Խաչանովը թենիսի «Vienna Open»-ի եզրափակչում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Վիեննայի բաց մրցաշարի եզրափակիչ:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկած «Vienna Open»-ի կիսաեզրափակիչ փուլում Կարեն Խաչանովի մրցակիցն աշխարհի 10-րդ ռակետ Ալեկս դե Մինորն էր: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում` Խաչանովն առավելության հասավ երկու սեթում` 6:2, 6:4 հաշվով: «Vienna Open»-ի եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 27-ին:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակչից:




Լրահոս