«Գումար ենք ծախսել, Սունդուկյանի տանիքում ստեղծել ենք թատերական միջավայր, որտեղ տասնյակ տաղանդավոր մարդիկ են կայացել». Արմեն Մազմանյանի հարցազրույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գոյ» թատրոնի դերասան, ռեժիսոր Գուրգեն Սարգսյանն ինստագրամի իր էջում հրապարակել է Գոյ թատրոնի հիմնադիր, ռեժիսոր Արմեն Մազմանյանի՝ տարիներ առաջ տված հարցազրույցը, որտեղ նա անդրադարձել է թատրոնի շենքի խնդրին:

«Եթե դու քո մասին չասես, ոչ ոք չի էլ ասելու: Ստիպված եմ հիշեցնել, որ 90թ-ից առ այսօր այս բլքոզում՝ Սունդուկյանի տանիքում, որտեղ սեփական միջոցներով մենք կառուցել ու ստեղծել ենք թատերական միջավայր, տասնյակ տաղանդավոր մարդիկ, թատերախմբեր կայացել են, ճանաչում են գտել և դարձել մեր արվեստի անքակտելի մասը: Մի քանի դեբյուտ ռեժիսոր է կայացել:

Մենք մեր միջոցները տրամադրել ենք, անվճար գումար էլ ենք ծախսել մեր գրպանից, այլ ոչ թե վարձ ենք վերցրել, ինչպես հիմա անում են պետական թատրոնները: Մենք գոյելու ենք, որովհետև այլ բան ես չեմ կարող անել և չեմ էլ ուզում անել:

Ես արվեստի մարդ եմ, միգուցե ժամանակն է, և կարելի է սթափվել ու հասկանալ, որ պետք է ապրել ու գործել մեր երեխայի, թոռան, վաղվա համար: Այսօր լռելն էլ է դավաճանություն»,- ասել է Արմեն Մազմանյանը:

Նշենք, որ «Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը: Այս մասին տեղեկանում ենք «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարությունից:

«ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք՝ միջանկյալ հրատապ լուծում. 《Գոյ》թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»,- ասված է հայտարարության մեջ։




Լրահոս