Կադիրովը համոզված է, որ «Ռոսիան» մեծ ապագա ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռամզան Կադիրովը հաշիվ է բացել «Ռոսիա» բանկում և պատրաստվում է այնտեղից աշխատավարձ ստանալ: Այս մասին Չեչնիայի ղեկավարը հայտարարել է Instagram-ի իր կայքում, հայտնում է kp.ru-ն:

«Ես համոզված եմ, որ «Ռոսիան» մեծ ապագա ունի», – գրել է Կադիրովը: Չեչնիայի ղեկավարը համոզված է, որ «իր «միշիննիյ» պատժամիջոցներով Արևմուտքը բանկին անգնահատելի ծառայություն մատուցեց»:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին Visa և MasterCard միջազգային վճարողական համակարգերը դադարել էին սպասարկել «Ռոսիա» բանկի հաճախորդներին:

Այդ բանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս բանկում հաշիվ էր բացել:




Լրահոս