Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը:

Ավելի վաղ փարիզյան ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա:

Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես ՊՍԺ-ն չի կարողանա խուսափել դատավճռից և ստիպված կլինի Մբապեին վճարել երեք ամսվա աշխատավարձն ու բոնուսները (55 միլիոն եվրո):

25-ամյա Մբապեն 2018 թվականից էր հանդես գալիս Ֆրանսիայի չեմպիոնի կազմում: ՊՍԺ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել էր թիմից և ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:




Լրահոս