Ապրիլի 4-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Օրը շատ հաճելի կլինի, դուք բավարար չափով դրական էմոցիաներ կստանաք։ Բայց զվարճանքները ձեր վրա թանկ են նստում, և դուք ավելի ուշ կփոշմանեք դրանց համար։ Նշանի ներկայացուցիչներն այսօր իրենց համար յուրահատուկ իրեր են գնում՝ չմտածելով, թե հետագայում ինչ են անելու դրանց հետ։

Հնարավոր է կոնֆլիկտ այն մարդու հետ, ում հետ հարաբերությունները ձեզ համար ամենաթանկն են։ Դուք հակված եք ասել այն, ինչ մտածում եք՝ չանհանգստանալով զրուցակցի կարծիքի մասին։ Հնարավոր են վեճեր ավագ ազգականների հետ։

Ցուլ. Օրը լի է անսպասելի իրադարձություններով։ Տեղի ունեցածը ձեզ չի անհանգստացնում, քանի որ դուք արագ եք կողմնորոշվում տարբեր իրադրություններում, իսկ ահա ձեր մտերիմներին օրը կարող է կանգնեցնել փակուղու առաջ։ Լավ կլինի, եթե ժամանակ գտնեք շրջապատողներին հանգստացնելու համար և բացատրելու, թե ինչը ոնց պետք է անել։ Կարելի է ֆինանսների հետ կապված որոշումներ ընդունել, մեծ գումարներ ներդնել սեփական բիզնեսի մեջ։

Եթե այսօր սկսվեն ռոմանտիկ կամ գործնական բնույթի հարաբերություններ, կարող եք համոզված լինել, որ դրանք կլինեն վառ և անսովոր։ Լավ օր է վատ սովորություններից հրաժարվելու համար։

Երկվորյակներ.  Աստղերն այսօր ձեզ դրական էմոցիաներ կպարգևեն, եթե դուք առավոտից լավատեսորեն տրամադրվեք: Միայն թե վերջինս այնքան էլ չի ստացվում, քանի որ ձեզ տանջում են մռայլ մտքերն ու գիշերային մղձավանջներից մնացած տհաճ նախազգացումները: Գտեք ձեր մեջ ուժ հաղթահարելու դրանք և պայծառ տրամադրությամբ դիմավորելու օրվա գալուստը, ինչին մեծապես կօգնեն լիցքային վարժությունները, համեղ նախաճաշը կամ էլ պարզապես սիրելի մարդու համբույրը: Օրը հարմար է զբոսանքի համար: Եթե տանից միայնակ եք դուրս գալու, ապա չի բացառվում հետաքրքիր ծանոթությունը:

Խեցգետին. Այսօր դուք ցանկանում եք ազատություն տալ երևակայությանը, սակայն այն կարող է ձեզ շատ հեռու տանել: Մինչ օդային դղյակներ կառուցել սկսելը, մտածեք` արդյոք հնարավորություն չունեք ավելի հուսալի և օգտակար բան կառուցել: Այսօր ստացվող տեղեկությունները անհրաժեշտ է ստուգել` վտանգ կա, որ ինչ-որ մեկը ձեզ մոլորության մեջ է գցում:

Օրը հարմար չէ բարդ մասնագիտական խնդիրների լուծման համար: Փորձելով պարզաբանել իրավիճակը` դուք էլ ավելի կխճճվեք: Անձնական բնույթի խնդիրները համեմատաբար հեշտ եք հարթում:

Առյուծ.  Հանդարտ ու խաղաղ օր է, երբ կարելի է ավարտել վաղուց սկսած գործերը և ամփոփել արդյունքները: Պետք չէ ոչ մի տեղ շտապել, կա բավարար ժամանակ` իրավիճակը գնահատելու և ծրագրերն ի մի բերելու համար: Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, ինչը գնահատվում է շրջապատի կողմից: Խիստ ներդաշնակ են ընտանեկան և սիրային հարաբերությունները: Օրը ձեզ պարգևում է փոխըմբռնում, շփման բերկրանք: Ուրախ լուրով կուրախացնի ձեր նկատմամբ վաղուց համակրանք տածող մարդը:

Կույս. Այսօր ձեզ չի հաջողվի խուսափել մանր կենցաղային դժվարություններից, ցավալի թյուրիմածություններից, մտերիմների հետ վեճերից: Սակայն, բարեբախտաբար դա չի փչացնում ձեր տրամադրությունը. դուք հասկանում եք, որ դրանք լուրջ չեն, և պահպանում եք ձեր լավատեսությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է ուղևորությունների համար:

Նշանի որոշ ներկայացուցիչներին օրը խոստանում է շրջադարձային փոփոխություններ անձնական կյանքում: Եկել է բախտորոշ հանդիպումների ժամանակը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր գլխապտույտ սիրավեպի սկիզբ դնել:

Կշեռք.  Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար կլինի: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի արժանանաք, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել:

Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից:

Կարիճ.   Ձգտեք խուսափել մրցակցությունից, շատ քիչ է հաղթող դուրս գալու հավանականությունը: Գործնական բնույթի բանակցություններում չափազանց զգույշ եղեք. չի բացառվում, որ փորձեն ձեզ բռնացնել խոսքի վրա: Մարդկանց մեջ կողմնորոշվելու ձեր ունակությունը կօգնի արագ հասկանալ, թե ում հետ արժե գործ բռնել, իսկ ումից` որքան հնարավոր է հեռու մնալ: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնցից մեկը լուրջ հարաբերությունների սկիզբ կդնի:

Շարունակությունը՝ այստեղ:




Լրահոս