«Ախր ես ի՞նչ ասեմ». Կճոյանը` Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատյան առաջնորդական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Armlur.am-ի հետ զրույցում խուսափեց կարծիք հայտնել Տիգրան Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ:

«Ախր ես ի՞նչ ասեմ: Քաղաքական գնահատակններ չեմ կարող տալ: Ես քաղաքական գործիչ չեմ»,- ասաց սրբազանը:

Հայտնի է, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ջերմ և ընկերական հարաբերությունների մեջ է Տիգրան Սարգսյանի հետ: Ավելին, արքեպիսկոպոսը Սարգսյանի և ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի հետ միասին օֆշորային գոտում հաշվեհամար էր բացել և տարատեսակ զեղծարարություններ թույլ տվել:

Հիշեցնենք, որ այդ եռյակի բացած օֆշորային ընկերությունն ունեզրկեց գործարար Փայլակ Հայրապետյանին:

Տաթև Հարությունյան




Լրահոս