Վարչապետի հրաժարականը կազդի՞ ՀՀ՝ Մաքսային միության անդամակցության վրա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին` վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն ինչպես կանդրադառնա Հայաստանի` Մաքսային միության անդամակցության վրա:

«Իմ կարծիքով՝ նոր ձևավորվելիք կառավարությունը, որպեսզի կայացնի այլ որոշում, քան Մաքսային միությունն է, պետք է ունենա շատ հիմնավոր պատճառներ»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է  ՄՄ-ին անդամակցելու ժամկետներին, ապա դրանք չեն կատարվում միայն նախարարների մակարդակով:

Համոզված եմ` ՀՀ կառավարությունը շարունակելու է իր  բնականոն աշխատանքը, խնդիրները լուծվելու են նույն ջանքերով ու նույն արագությամբ»,- եզրափակեց նախարարը:




Լրահոս