«Շատ են երես առել». Ժիրինովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ուրախ է, որ Ղրիմում «Մակդոնալդսը» փակվել է, և պնդում է, որ Ռուսաստանում իր գործունեությունը պետք է դադարեցնի նաև «Պեպսի-կոլան»:

Ինչպես հայտնում է ИА REGNUM-ը, Ժիրինովսկին խոստացել է կուսակցության քաղաքային կազմակերպություններին հրահանգել Մոսկվայի բոլոր «Մակդոնալդսների» մոտ մարդիկ կանգնեցնել «Սատանայի ծոցը գնացե՛ք հնարավորինս շուտ» պաստառներով:

«Պարզվում է՝ նրանք պատժամիջոցների տեսքով համաձայնվել են չթունավորել Ղրիմի բնակիչներին: Եվ մենք էլ դեռ պետք է նեղանանք, տղանե՛ր, տվե՛ք մեզ ձեր թույնը… Արդեն շատ են երես առել…», – ասել է Ժիրինովսկին:

«Ողջ երկրով մեկ կփակենք, հետո էլ «Պեպսի-կոլայով» կզբաղվենք», – սպառնացել է Ժիրինովսկին:




Լրահոս