Givemesport.com կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայում ամենաշատ աշխատող 50 ֆուտբոլիստներին։
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը լավագույն հնգյակում է հայտնվել. նա վազել է 96 056 մետր։
Կայքը Մխիթարյանի մասին, մասնավորապես, գրել է.
«Հենրիկը հսկայական աշխատանք է կատարում, ամբողջ խաղադաշտով ճնշում գործադրում մրցակցի վրա և ապահովում թիմի արագ անցումը պաշտպանությունից հարձակման։ Նա ունի մեծ ներուժ և կարող է օգնել «Բորուսիային» հաջորդ մրցաշարի ուղեգիր նվաճել։ Չնայած այս մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, դորտմունդցիների համար ամեն ինչ ավարտված է»։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը մասնակցել է Չեմպիոնների լիգայի 9 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։