Օբաման գովազդում է կորեական Samsung-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատահաբար դարձել է Samsung-ի սմարթֆոնների գովազդի հերոս:

Կորեական արատադրողի խորամանկ քայլը թույլ է տվել նրան օգտագործել նախագահի լուսանկարը իր նպաակների համար. տեղեկացնում է hi-tech.mail.ru-ն:

Պատահարի գլխավոր մեղավորն է դարձել Boston Red Sox-ի աստղ, հանրահայտ ամերիկացի բեյսբոլիստ Դեվիդ Օրտիսը: Նա հրավիրված է եղել Սպիտակ տուն և միջոցառման ժամանակ խնդրել Բարաք Օբամային լուսանկարվել իր հետ: Ոչինչ չկասկածող Օբաման համաձայնել է և անմիջապես դարձել Samsung-ի գովազդի հերոս:

Դեվիդ Օրտիսը լուսանկարը դրել է «Թվիթեր», իսկ կորեացի արտադրողն անմիջապես դա տարածել է իր 5 մլն բաժանորդի միջև: Եվ դա սովորական պատահականություն չէ:

Պարզվել է, որ Սպիտակ տուն գալուց մեկ օր առաջ Դեվիդ Օրտիսը պայմանագիր է ստորագրել Samsung-ի հետ՝ նրան սմարտֆոնները գովազդելու նպատակով, ստացել սև GALAXY Note 3 և պարզաբանում, թե ինչպես է պետք ճիշտ սելֆի (ինքնանկար) անել:

Ինչպես հաղորդել է Սպիտակ տան մամլո քարտուղարը, միջադեպը հետաքննվում է, քանի որ նախագահի պատկերը չի կարող օգտագործվել կոմերցիոն նպատակներով:




Լրահոս