Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նորացված կազմին և կառավարության ծրագրին, վարչապետի պաշտոնում վերընտրվել է Իրակլի Կոբախիձեն: Որոշումն ընդունվել է 84 կողմ, 0 դեմ ձայներով:
Կառավարության կազմում երեք նոր նախարար կա՝ արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, արդարադատության նախարարության ղեկավար Անրի Օխանաշվիլին և շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարուր Դավիթ Սոնգուլաշվիլին:
Վրաստանի խորհրդարանի ընտրությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին: Քվեարկության արդյունքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 150 մանդատից 89-ը: Խորհրդարան անցած ընդդիմադիր չորս ուժերից երեքի ներկայացուցիչները հայտարարել են պատգամավորական մանդատները վայր դնելու մասին: