«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանի գործերն արդեն ուղարկվել են դատարան:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց վերջինիս մայրը` Ռուզաննա Բադալյանը:
Օրեր առաջ Armlur.am-ը հայտնել էր, որ Շահեն Հարությունյանին նոյեմբերի 5-ի գործով խուլիգանություն կատարելու մեղադրանք էր առաջադրվել:
Ռուզաննա Բադալյանի փոխանցմամբ` Շանթ Հարությունյանը գիտի այս մասին, և նրա արձագանքը բացասական է:
Բադալյանը հավելեց, որ Շանթ Հարությունյանի գնահատմամբ` որդու հանդեպ քաղաքական հետապնդումներ են իրականացվում:
Տաթև Հարությունյան