«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերն ապաքինվում է:
«Միխայելը դեպի ապաքինում մեծ քայլեր է արել: Նրա մոտ արդեն արթնանալու և գիտակցական գործողությունների նշաններ են նկատվում», – հայտարարել է Շումախերի գործակալ Սաբինա Կեմը. գրում է sportbox.ru-ն:
«Հիմա մենք բոլորս Գրենոբլի հիվանդանոցի բժիշկների թիմի հետ համատեղ օգնում ենք նրան պայքարել մինչև վերջ: Հավատում ենք նրա վերադարձին», – հավելել է Կեմը:
Հիշեցնենք, որ Միխայել Շուջմախերը հոսպիտալացվել էր 2013թ. դեկտեմբերի 29-ին`դահուկասարքի ժամանակ ստացված վնասվածքի պատճառով, և 95 օր է, ինչ գտնվում է կոմայի մեջ: