Որքա՞ն է ՀՀ-ում աշխատուժի պահանջարկը․ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե 2024 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ ՀՀ մարզերում և քաղաք Երևանում աշխատուժի ի՞նչ պահանջարկ է եղել։

Այսպիսով, ընդհանուր ՀՀ-ում աշխատուժի պահանջարկը եղել է 2935 մարդ։

Մայրաքաղաք Երևանում աշխատուժի պահանջարկի թիվը եղել է 1189 մարդ, Արագածոտնի մարզում՝ 254 մարդ, Արարատի մարզում՝ 111 մարդ, Արմավիրի մարզում՝ 138 մարդ, Գեղարքունիքի մարզում՝ 154-ը, Լոռու մարզում՝ 178-ը, Կոտայքի մարզում՝ 145-ը, Շիրակի մարզում՝ 334-ը, Սյունիքի մարզում՝ 204-ը, Վայոց ձորի մարզում՝ 85-ը, Տավուշի մարզում՝ 143-ը։

Հավելենք, որ ՀՀ վարչապետն էլ իր հերթին մշտապես խոսում է նոր աշխատատեղերի մասին, սակայն հարկ է նշել, որ դեռ սեպտեմբեր ամսին ՀՀ կենտրոնական բանկն ահազանգել էր գործազրկության աճի մասին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս