Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը, ինչը պատահական չէ:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Արուսյակ Ջուլհակյանի հայտնվելը պատահական չէ, քանի որ Ջուլհակյանը և ներկայումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը մտերիմ ընկերուհիներ են։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» միակ նպատակը Արուսյակ Ջուլհակյանին Հանձնաժողովի նախագահ դարձնելու նպատակներ ունի։
Իսկ Արուսյակ Ջուլհակյանին Հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակելու միակ նպատակը իշխանության կոռուպցիոն գործերը թաքցնելն է, քանի որ վերջերս մեղադրանքները, որ ՔՊ-ականները թաթախված են կոռուպցիայի մեջ, անասելի շատացել են։
Սա ևս մեկ քայլ է սխալ և ոչ ճշգրիտ լրացված հայտարարագրերի թաքցման, հովանավորչությունների և շահերի բախման կոծկման համար։
Անգլուխ այս կառույցը կարծես այսուհետ կլինի ոչ թե անկախ մարմին, այլ իշխանության կողմից վերահսկվող։
Հարկ է նշել, որ Արուսյակ Ջուլհակյանը սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի սոցիալ-քաղաքական առարկաների եւ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը, ապա ՀՊՃՀ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Ներկայուսմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը 2010 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանի (Լեհաստան) իրավաբանական ֆակուլտետը՝ մարդու իրավունքներ մասնագիտացմամբ։
2015-2018 թվականներին եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանական թիմի անդամ: 2015-2018թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ մի շարք ծրագրերի իրավաբան։
Արուսյակ Ջուլհակյանը քաղաքական ասպարեզ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ որպես Երեւանի ավագանու անդամ, այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր է։
Էմմա Միքայելյան