Բողոքի ակցիա նախագահականի դիմաց` ներկրված լոլիկի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ի թղթակիցը տեղեկացավ, որ այսօր ժամը 12-ին նախագահականի մոտ բողոքի ակցիա են կազմակերպելու ջերմոցային տնտեսությամբ զբաղվող մի քանի տասնյակ տնտեսվարողներ:

Բողոքի ակցիան ուղղված է լոլիկի, վարուգի, սմբուկի, տաքդեղի ներկրման դեմ:

Նշենք, որ լոլիկ, վարունգ ներկրվում է Թուրքիայից, Բուլղարիայից, Իսպանիայից:

Տնտեսվարողները դժգոհում են նաև գազի և էլեկտրաէներգիայի բարձր սակագներից:

Հայտնի է, որ վերջերս Հանրապետությունում արձանագրված ցրտահարության պատճառով տնտեսվարողները մեծ քանակությամբ գազ և էլեկտրաէներգիա են սպառել:

Իսկ քանի որ ներկրված արտադրանքը համեմատաբար էժան է, այդ իսկ պատճառով նրանք չեն կարողանում վաճառել իրենց արտադրածը:




Լրահոս