Այս պահին Ժողովրդական կուսակցության հիմնադիր-նախագահ Տիգրան Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ կառավարության փոփոխությունը վաղուց պետք է լինել:
Իր գնահատմամբ` վարչապետի ամենահավանական թեկնածուն Հովիկ Աբրահամյանն է:
«Վաշխառուն ու բանկիրը չպետք է վարչապետ լինեն: Հովիկ Աբրահամյանը միշտ երազել է այդ պաշտոնի մասին: Սակայն նա ավելի վտանգավոր է վարչապետի համար»,- ասաց Կարապետյանը:
Լրագրողի այն հարցին` հնարավո՞ր է արդյոք Տիգրան Սարգսյանը դնի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում` Կարապետյանն ասաց` «Նա այդքան չկա: Մեկ էլ ասում են` Վարդան Օսկանյանը կգա, նա էլ էտքան չկա: Նախագահների մեջ չպետք է փնտրենք փոխարինող: Ամեն ինչ հնարավոր է քաղաքականության մեջ: Այսօրվա քառյակի մեջ չկա որևէ մեկը, որ գործ չի ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ կամ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Միշտ նշում ենք Սերժ Սարգսյան-դաշնակցություն-Ռոբերտ Քոչարյան և այլն: Մեջներից ավելի գերադասելի է Գագիկ Ծառուկյանը, որը չի ունեցել պաշտոն այդ առումով: Կլանը հարկավոր է փոխել: Թե չէ էս ի՞նչա կատարվում»,- պատասխանեց Տիգրան Կարապետյանը:
Լրագրողի այն հարցին, թե որտեղ է տեսնո՞ւմ Տիգրան Սարգսյանին, Կարապետյանն ասաց. «Ջհանդամը»:
Տաթև Հարությունյան