«Սերժի մարդն ըլնեի, հեռուստաընկերություն կունենայի». Տ.Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բոլորն էլ Սերժի մարդն են»,- այսօր լրագրողների հետ ասաց այսպիսի գնահատական տվեց «Ժողովրդական» կուսակցության հիմնադիր-նախագահ Տիգրան Կարապետյանը:

Նրա համոզմամբ` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը նախագահ Սերժ Սարգսյանի խաղն է:

«Իրանք ամեն ինչն էլ լավ մտածել էին: Դավիթ Հարությունյանն ասում ա 100 մլն, Եվրոպային լսացնել ա տալիս, թե մենք կանենք, բյուջեն էլ դատարկ ա. եթե Ռոբերտի ժամանակ 500 հոգի էին սնվում, հիմա 5 հոգի են սնվում: Եվրոխորհրդի դուռը փակեցինք, բայց մենք բանկրոտ ենք, չնայած Եվրոխորհրդին հասնումա, քիչ ա դրան»,- ասաց Կարապետյանը:

Նրա դիտարկմամբ` Սեյրան Օհանյանը վարչապետի հավանական թեկնածուներից է, քանի որ ազնիվ մարդ է: Բայց տնտեսությունը, ըստ Կարապետյանի, պետք է իր ձեռքը վերցնի 30 տարվա տնտեսագետ մարդը:

Լրագրողի այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է հենց ինքը` Տիգրան Կարապետյանը լինի վարչապետ, քանի որ լուրեր են տարածվում, որ անսպասելի մեկն է լինելու, Տիգրան Կարապետյանը շնորհակալություն հայտնեց դիտարկման համար:

«ՀԱԿ-ն ինձ էր ասում Սերժի մարդ: Հենց ՀԱԿ-ն ա Սերժի մարդը: Եթե Սերժի մարդն ըլնեի, գոնե հեռուստաընկերություն կունենայի: Թեկնածուներից Դավիթ Հարությունյանին նույնպես բացառում եմ, որովհետև ինքը Քոչարյանի մարդն ա էղել: «Ժառանգությունն» էլ սկսել ա սկել: Րաֆֆի Հովհաննիսյանի բարեկիրթ ջանին մեռնեմ, Սերժին ասումա` իսկ տիկինն ինչպե՞ս է: Բարգավաճի վերջին պահվածքն էլ սիրաշահում է»,- թե նախարարներից ով պետք  է դուրս գա ՝ Կարապետյանը դժվարացավ պատասխանել:

Նրա դիտարկմամբ` բոլորը պետք  է դուրս գան:

«Հիմա ոչ ոք չի՞ կարող, հա՞, Հասմիկ Պողոսյանի տեղը աշխատել: Ձեր կարծիքով հիմիկվա նախարարները պրոֆեսիոնա՞լ են»,- ասաց Կարապետյանը` միաժամանակ բացառելով, որ Տիգրան Սարգսյանը նոր ուժ կձևավորի և կվերադառնա քաղաքականություն:

 




Լրահոս