«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, այսօրվա մամլո ասուլիսում համաձայնեց armlur.am լրատվականի այն դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը մատ արեց ԱԺ չորս ոչ իշխանական ուժերին:
Բայց Քոչարյան- Սարգսյան տանդեմը չցանկացավ կորցնել այն քառյակը` այն գործիքը, որը վերահսկում է ընդդիմադիր ամբողջ դաշտը:
«Պատկերացրեք` այդ չորս ուժերը չլինեին, ինչ խառնաշփոթ կլիներ դաշտում: Սերժ Սարգսյանը չէր կարող վերահսկել այն գործընթացները, որոնք հիմա կատարվում են: Ըստ էության հիմա Սերժ Սարգսյանը շախմատ է խաղում»,-ասաց պրն Մակեյանը:
Մեր մյուս հարցին` հնարավո՞ր է նոր կառավարությունը ձևավորվի չորս ուժերի հետ միաժամանակ՝ Մակեյանը դա էական չի համարում, քանի որ վարչապետից ոչինչ կախված չէ:
«Բոլոր այն խնդիրները, որ կան մեր երկրում, դա գալիս է, ինչպես ժողովուրդն է ասում, քաշող եզից` վարչախմբի պարագլուխներից` Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից, հետևաբար ո՞վ կլինի վարչապետը դա էական չէ»,- եզրափակեց քաղաքական գործչից