Կառավարության երեկվա նիստից ՕԵԿ-ական տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը խիստ դժգոհ է հեռացել: Բանն այն է, որ Վարդանյանի` կառավարությանը ներկայացրած առաջարկներից մի քանիսը չեն ընդունվել: Օրինակ` նա առաջարկել է պատշաճ տեխզննում անցնելուց հետո հին մեքենաներին թույլ տալ շահագործել որպես տաքսի: Երեւանի քաղաքապետարանն ու ՏԿՆ Արմեն Գեւորգյանը դեմ են արտահայտվել, որից հետո նախագիծն ուղարկվել է լրամշակման: Նույն ճակատագրին են արժանացել նաեւ նրա մյուս առաջարկները:
ԴԺԳՈՀ ՀԵՌԱՑԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ