Աբրահամ Խաշմանյանը հերթական անգամ հեռացել է «Ալաշկերտ»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի նախաձեռնությամբ միակողմանի խզվել է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ աշխատանքային պայմանագիրը:

Խաշմանյանը «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2024 թվականի հուլիսին:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին հատվածից հետո «Ալաշկերտ»-ը մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում է:




Լրահոս