
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է արել աշխարհի կրոնական և քաղաքական առաջնորդներին միջամտել քրիստոնեական համայնքների հիմնարար իրավունքների պաշտպանությանը
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտում է Երուսաղեմի քաղաքային իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի գույքը բռնագրավելու փորձը և կոչ է անում աշխարհի կրոնական կազմակերպություններին և քաղաքական առաջնորդներին միջամտել քրիստոնեական համայնքների հիմնարար իրավունքների պաշտպանությանը:
«Քաղաքային իշխանությունների գործողությունները ոտնձգություն են կրոնական ազատության դեմ և խախտում են Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն։ Հայոց պատրիարքարանը, մյուս քրիստոնյա համայնքների հետ միասին, դարեր շարունակ պահպանել է Սուրբ Հողի ժառանգությունը։ Պատրիարքության դեմ իշխանությունների հարկադրանքի միջոցները ոչ միայն իրավական և բարոյական ծաղր են, այլև վտանգավոր նախադեպ, որը սպառնում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական հաստատություններին», — ասված է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարության մեջ: