«Բարսելոնայի» ավագը, նրա սիրտն ու հոգին հանգիսացող Կարլես Պույոլը հայտարարել է մրցաշրջանի ավարտին թիմից հեռանալու իր մտադրության մասին:
Բազմաթիվ վնասվածքներն ուղղակի ստիպել են մարզիկին ավարտել իր կարիերան Կատալոնիայում 15 տարի խաղալուց հետո:
17 տարեկանում հայտնվելով «Բարսելոնայի» կրկնակի թիմում՝ 19-ում նա ընդգրկվել է գլխավոր թիմի հիմնական կազմում: Հետագա 2 տարում նա ստիպված էր ուսի վնասվածքի պատճառով դարպասապահից վերաորակավորվել որպես պաշտպան:
1999-ին նա առաջին անգամ հանդես է եկել որպես պաշտպան և արդեն հաջորդ մրցաշրջանում դաշտից դուրս մղել Լուիշ Ֆիգուին՝ ստիպելով բոլորին խոսել իր մասին:
Ինչպես գրում է sport.ru-ն, Պույոլի վարքը ֆուտբոլի դաշտում կարող է առանձին ֆիլմի թեմա դառնալ, որը կարելի է անվանել «Ինչպես տղամարդ մնալ ժամանակակից ֆուտբոլում»:
Իսկ այն, որ Եվրո-2012-ի նախաշեմին Իսպանիայի հավաքականը չբաժանվեց երկու ճամբարի, անմիջականորեն Պույոլի վաստակն է: Այն ժամանակ Իսպանիայի հավաքականը, որին հաջողվեց պահպանել իր միասնությունը, պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Լեհաստան և Ուկրաինա Պույոլը չգնաց ծնկի վնասվածքի պատճառով: Այն դարձավ նրա հիմնական «մրցակիցը», որի պատճառով էլ Պույոլը ստիպված էր լքել սպորտը: Նրա նվաճումների աղյուսակը, ամենայն հավանականությամբ, կանգ կառնի 100 հանդիպման մակարդակի վրա: