Armenian text to speach

Իրանը հրաժարվում է ուղիղ բանակցություններից ԱՄՆ-ի հետ՝ շարունակվող ճնշումների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանը չի մտնի ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների մեջ, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման և սպառնալիքի քաղաքականությունը։ Այս մասին AFP գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք ոչ մի ուղղակի բանակցությունների մեջ չենք մտնի ԱՄՆ-ի հետ քանի դեռ նրանք շարունակում են իրենց առավելագույն ճնշման քաղաքականությունը և իրենց սպառնալիքները»,- ասել է Արաղչին։ ծ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ և նշել, որ մարտի 6-ին նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին՝ հույս հայտնելով, որ Թեհրանը համաձայնություն կտա բանակցություններին։




Լրահոս