Միհրան Մինասյանը ՀՀ գլխավոր դատախազությունում նոր պաշտոն է ստանձնել. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Արդարադատության առաջին դասի խորհրդական Միհրան Վարդգեսի Մինասյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ այս պաշտոնյան նախկինում աշխատել է Գեւորգ Կոստանյանի հետ։ Նրա՝ զինվորական դատախազ աշխատած տարիներին վերջինիս տեղակալն էր։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ հետագայում սեւ կատու էր անցել Կոստանյանի եւ իր տեղակալ Մինասյանի միջեւ, եւ վերջինս հրաժարվել էր իր պաշտոնից։ Թե ինչով է պայմանավորված Միհրան  Մինասյանի ՀՀ գլխավոր դատախազությունում նոր պաշտոնում նշանակվելու փաստը՝ դժվար է ասել»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս