«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ճակատագիրը դեռ անհայտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, այսօրվա մամլո ասուլիսում խոսելով «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի հետագա ճակատագրի մասին, ասաց, որ իրենք  վերջերս մի քանի ճարտարապետներով եղան Քաղավիացիայի գլխավոր վարչությունում:

«Ասեմ, որ իրենք էլ են անհանգստացած Զվարթնոց կլոր շենքի ճակատագրով, բայց որևէ պատասխան չեն կարողանում տալ: Միայն ասում են, որ սեյսմիկ վտանգ կա, անհարմար է ՝ դրա համար քանդելը նպատակահարմար է:

Բայց վերջին հանդիպումից պարզ դարձավ, որ հնարավոր է երկխոսության միջոցով ավելի լավ որոշման գալ»,- մանրամասնեց Մինասյանը:

Բանախոսի տեղեկացմամբ հանդիպմանը ներկա է եղել նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության ներկայացուցիչը, ով խոստացավ իրենց ճարտարպետների օգնությամբ կրկին վերանայել հարցը. «Մենք առաջարկեցինք հարցը վերանայել և մասնաշենքը պահելու և լայնացնելու ու իրենց ծրագիրն իրականացնելու համար: Երբ լինեն նոր առաջարկներ, մենք միությունում կքննարկենք, որպեսզի հասկանանք, թե ինչ ռեսուրսների շնորհիվ հնարավոր կլինի պահել կլոր շենքը»:

Ճարտարապետի խոսքով` ամբողջ աշխարհում ընդունված է պահպանել քաղաքի դեմք հանդիասացող շենքերը:

Մկրտիչ Մինասյանի խոսքով` իրենք պետք է դիմեն Մշակույթի նախարարություն, որպեզի «Զվարթնոց»  օդանավակայանն ու մի շարք հուշարձաններ ներառվեն հուշարձանների պահպանման ցանկում:

 




Լրահոս