Armenian text to speach

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը դպրոցական աշակերտին բանակի բարեփոխումներն է ներկայացրել, հուշանվերներ հանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ապրիլի 8-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Երևանի թիվ 46 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Դալլաքյանին։

Արմանը նախապես էլեկտրոնային նամակով դիմել էր պաշտպանության նախարարությանը՝ հայտնելով իր ցանկությունը հանդիպելու գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին և նրանից ստանալու բանակի բարեփոխումներին ու կերպափոխմանը վերաբերող իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները։

Ջերմ և անկաշկանդ զրույցի ավարտին Էդվարդ Ասրյանն Արման Դալլաքյանին է հանձնել խորհրդանշական նվերներ և հաջողություններ մաղթել  ուսումնառության ու դրան հաջորդող պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում։




Լրահոս