Փոխնախարարը տխուր է. հեռացման վտանգ կա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նոր կառավարության ձեւավորումից հետո հնարավոր է հրաժարական ներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, ՀՀԿ-ական Կարինե Մինասյանը: Բանն այն է, որ տիկին Մինասյանը համարվում է Տիգրան Սարգսյանի կադրը, եւ 1997թ. սկսած նա աշխատել է այնտեղ, որտեղ ղեկավար է եղել Տիգրան Սարգսյանը` Հայաստանի բանկերի ասոցիացիա, Կենտրոնական բանկ եւ վերջապես՝ կառավարություն` էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնում: Եվս մեկ կարեւոր հանգամանք. Կարինե Մինասյանն ընդգրկված է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության աշխատանքային խմբում ու ակտիվ գործունեություն է ծավալում այս հարցում: «Ժողովուրդ»-ի հարցին` Դուք ձեզ տեսնո՞ւմ եք արդյոք նոր կառավարության կազմում, թե՞ հնարավոր է` դուք էլ հեռանաք, տիկին Մինասյանը պատասխանեց. «Միթե դա կարեւոր է»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս