Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) տնօրենների խորհուրդը հաստատել է լրացուցիչ ամառային տրանսֆերային պատուհանի անցկացումը 2025 թվականին։
Այս որոշումը կայացվել է, որպեսզի 2025 թվականի հունիսի 14-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող թիմերը կարողանան գրանցել նոր ֆուտբոլիստներ։ Լրացուցիչ տրանսֆերային պատուհանը բաց կլինի հունիսի 1-ից 10-ը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայից առաջնությանը կմասնակցի ՊՍԺ-ն։
2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի նոր ձևաչափով՝ 32 թիմերի մասնակցությամբ։




















































































