Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրենքով գողը դիմել է ՀՀ իրավապահներին․ ինչի է նա պատրաստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Օրենքով գող» Արման Ջանինյանի շուրջ ուշագրավ զարգացումներ են։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը ուշագրավ մանրամասներ է հայտնում: Հայտնել էինք, որ Արթուր Սուրենի Աղվանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գող» կարգավիճակ ունեցող Արման Ջանինյանի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման նպատակով Արման Ջանինյանի հանձնարարությամբ 2023-2024 թվականների ընթացքում, տարբեր ժամանակահատվածում, իրականացրել է դրամական միջոցների հավաքագրում, ինչի արդյունքում ձեռք բերված անօրինական եկամուտը տնօրինվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գող» կարգավիճակ ունեցող Արման Ջանինյանի կողմից և ուղղվել ՀՀ-ում գտնվող տարբեր կալանավայրեր:

Ծնունդով Հայաստանի Ալավերդի քաղաքից Արման Ջանինյանը, ով քրեական աշխարհում հայտնի է Արման Կալուժսկի մականունով, «օրենքով գող» է կարգվել 1996 թ.-ին Մոսկվայում` կալանավայրից դուրս գալուց հետո:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս