Armenian text to speach

Եմենի առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եմենի առաջնորդ Ռիշադ ալ-Ալիմին նախատեսում է այցելել Ռուսաստան մայիսի 27-ին, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Եմենի առաջնորդի մամուլի ծառայությունից։

«Նախագահական ղեկավարության խորհրդի ղեկավարի այցը Ռուսաստան կկայանա մայիսի 27-29-ը, նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – նշել է գործակալության աղբյուրը։

Ալ-Ալիմին իշխանության եկավ Եմենի այն տարածքներում, որոնք չեն գտնվում շիական «Անսար Ալլահ» շարժման վերահսկողության տակ։ Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը ժամանակավորապես գտնվում է Ադենում, այն բանից հետո, երբ 2015 թվականին հութիները գրավեցին Սանայում իշխանությունը։




Լրահոս