Նորանշանակ վարչապետը կադրային փոփոխություններին ուղղված քայլեր է անում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս ապրիլի 5-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ ցանկանում է նշանակել Հովիկ Աբրահամյանին: Ու արդեն կիրակի օրը՝ ապրիլի 13-ին, պաշտոնապես հաստատվեց տեղեկությունը: Աբրահամյանը սկսել է կադրային փոփոխություններին ուղղված քայլեր անել. ԱԺ աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին փոխարինելու է ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նշվում է, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «հրաժեշտ» կտան իրենց պաշտոններին: Իսկ մյուս նախարարների հրաժարականի հարցն այս պահի դրությամբ դեռեւս չի քննարկվում: Ի դեպ նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվելու է Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան՝ փոխարինելով «սառեցված» ԲՀԿ-ական Ավետ Ադոնցին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս