«Հրապարակը» գրում է. «2014թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների համար պատուհաս է դարձել անձնագիր ձեռք բերելը։ Քաղաքացիներից շատերը պատկերացում անգամ չունեն, թե ինչ են իրենցից ներկայացնում նույնականացման եւ կենսաչափական քարտերը, որոնք եկել են փոխարինելու հին անձնագրերին։ Միայն տեղյակ են, որ նույնականացման քարտի համար պետական տուրքը 3000 դրամ է, իսկ կենսաչափական տվյալներով անձնագրերի պետտուրքը՝ 25 հազար դրամ։
Անձնագրի տրամադրումն օրենքով նախատեսված է 15 աշխատանքային օրում, սակայն, եթե քաղաքացիները ցանկանան կենսաչափական անձնագրեր ձեռք բերել մեկ աշխատանքային օրում, պետք է լրացուցիչ վճարեն 20 հազար դրամ, 2 աշխատանքային օրում` 10 հազար, 5 աշխատանքային օրում` 5 հազար դրամ: Իսկ եթե գումար չունես, պետք է շաբաթներով սպասես, մինչեւ քո հերթը հասնի։
Մեզ դիմած քաղաքացին բողոքում էր. «Չի բացառվում, որ գումար պահանջելու նպատակով ձգձգում են անձնագիր տալը, բացի այդ էլ հերթերն այնքան շատ են, որ դիմում ներկայացնելու համար ենք օրերով սպասել»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: