ԱԺ-ում պատգամավորների թափուր տեղեր կառաջանան. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահի հրաժարականից և մանդատը վայր դնելոց հետո ՀՀԿ համամասնական ցուցակով հաջորդը. ով կարող է պատգամավոր դառնալ՝ Լեռնիկ Ալեքսանյանն է։ Նա մանդատից հրաժարվելու մասին է դիմում երեկվա դրությամբ չէր գրել։

Առաջիկայում պատգաավորի ևս մի թափուր տեղ է առաջանալու՝ Դավիթ Հարությունյանի՝ կառավարություն տեղափոխվելու հետևանքով։ Այդ պարագայում էլ Աժ կարող է գալ Գագիկ Մելիքյանը, քանի որ ցուցակով Լեռնիկ Ալեքսանյանից հետո հաջորդը նա է։ Չի բացառվում, որ ՀՀԿ խմբակցության կազմում այլ փոփոխություններ էլ լինեն։ Ամեն ինչ թերևս կախված է նոր կառավարության ձևավորման շուրջ ընթացող քաղաքական կոնսուլտացիաների արդյունքներից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս