Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Օբամայի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել Օբամային` անել ամեն ինչ` Ուկրաինայի հարավ – արևելքում արնահեղություն թույլ չտալու համար: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամլո վարչությունը:
«Ռուսական կողմը շեշտել է այն հանգամանքը, որ Դոնեցկում, Լուգանսկում, Խարկովում, Սլավյանսկում, և ուկրաինական հարավ – արևելքի այլ տարածքներում բողոքի ալիքները Կիևի կողմից ռուս բնակչության շահերի անտեսումն էր», -տեղեկացնում են Կրեմլից:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Պուտինը կոչ է արել Օբամային ` իր հնարավորություններն օգտագործելով թույլ չտալ հնարավոր արնահեղությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Օբաման մտահոգություն է հայտնել, որ ըստ իր ունեցած տեղեկությունների Ռուսաստանը մասնակցություն ունի Ուկրաինայի հարավ – արևելքում բողոքի ակցիաների կազմակերպման հարցում:
Իր հերթին Պուտինը հակադարձել է, որ նման սուտ տեղեկությունները հիմնված են չճշտված լուրերի վրա:
ՌԴ նախագահը նշել է նաև, որ ուկրաինական իշխանությունները պետք է անեն հնարավորինս ամեն ինչ` ուկրաինայի բոլոր մարզերը քաղաքական պրոցեսների մեջ ներգրավվելու համար ` տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նյութ պատրաստեց Հայկանուշ Ալոյանը: