Դավիթ Քոչարյանը չի լքել ԲՀԿ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա  Զոհրաբյանից armlur.am-ը փորձեց ճշտել` արդյոք ԲՀԿ-ի շարքերը լքած Դավիթ Քոչարյանին կհետևեն այլ ԲՀԿ-ականներ, հատկապես նրանք, ովքեր գործարար հատվածի ներկայացուցիչներ են:

Նաիրա Զոհրաբյանը նախ ասաց, որ Դավիթ Քոչարյանը չի լքել կուսակցությունը, նա պարզապես վայր է դրել պատգամավորական մանդատը, որը րոպեներ առաջ հաստատել է նաև ԱԺ մամուլի վարչության պետը:

«Դավիթ Քոչարյանն անցած շաբաթ դիմում է ներկայացրել՝ պատգամավորական իր մանդատը վայր դնելու վերաբերյալ: Մնացած ձեր ենթադրություններն իրականության  հետ առնչություն չունեն»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

-Տիկին Զոհրաբյան, այսինքն` Դուք հերքում եք մամուլի այն հրապարակումները, որոնց համաձայն` մի շարք ԲՀԿ պատգամավորներ կհեռանան կուսակցությունից կամ վայր կդնեն իրենց պատգամավորական մանդատը: 

-Բնականաբար հերքում եմ: Դավիթ Քոչարյանը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից, որը  չի նշանակում, որ նա հեռացել է կուսակցությունից: Դրանք տարբեր բաներ են:

-Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում ՀԱԿ-ի այն հայտարարությունը, թե ընդդիմադիր քաղաքական ուժերի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը:

-Կներեք, ժամանակ չի եղել և ես այդ հայտարարությունը չեմ կարդացել:

Սոնա Դավթյան




Լրահոս