Տիգրան Սարգսյանը «սայթաքեց» կովի կրծքերը լվանալու պատճառո՞վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԲՀԿ-ի ոտքն ու ձեռքը կարող են կապել միայն լավ գործողություններով և դրանք տեսանելի դարձնելով»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը` պատասխանելով  հարցին` արդյո՞ք  Հովիկ Աբրահամյանի նշանակումով չեն փորձում կապել ԲՀԿ-ի ձեռքերն ու ոտքերը:

Ինչ վերաբերում է վարչապետի սայթաքումներին, Լյովա Խաչատրյանն ասաց. «Կներեք սայթաքում են սառույցի կամ բանանի կճեպի վրա: Ի՞նչ է նշանակում` վարչապետը  սայթաքել է:

140.000 դոլարանոց  բիոզուգարաններ էին գնում այն դեպքում, երբ կարելի էր այդ գումարով Վարդենուտի ջրամբար կառուցել, որը մի քանի գյուղ կոռոգեր:

Կամ 17 միլիոնի դասախոսություն էին կարդում, ինչպե՞ս կարելի է կովի ծծերը լվալ այն դեպքում, երբ այդ փողերը գյուղատնտեսության ոլորտում կարելի էր արդյունավետ ծախսել»:




Լրահոս