Հայաստանում ապրիլի 16-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում ապրիլի 16-ին գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +23+25 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+17,
Կոտայքում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+17,
Գեղարքունիքում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+17,
Լոռիում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +16+20,
Տավուշում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+17,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+24,
Արարատում. գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+25,
Արմավիրում. գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+25,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+17,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+25,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+23,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +17+21: