Հովանավորում են կաթողիկոսի հարմարավետության համար (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011 թվականից Երևանի Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Ս. Աստվածածին Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ ընթանում է Սուրբ Աննա եկեղեցու և կաթողիկոսարանի երևանյան նստավայրի կառուցումը:

Եկեղեցին և հայրապետական նստավայրը կառուցվում են Միացյալ Նահանգներում բնակվող բարերարներ Տեր և Տիկին Հրայր և Աննա Հովնանյանների հովանավորությամբ:

Ըստ նախագծի՝ ընդամենը 2 տարի անց այստեղ պետք է լիներ մի ամբողջ եկեղեցական համալիր, որտեղ գտնվելու էր նաև կաթողիկոսի երևանյան նստավայրը: Շինարարության մեկնարկից անցել է արդեն 3 տարի, սակայն եկեղեցական համալիրի կառուցման աշխատանանքերը դեռ չեն ավարտվել:

Շինարարության ավարտի և եկեղեցական կառույցի առաքելության մասին armlur.am-ը զրուցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, թե քանի որ եկեղեցական համալիրի շինարարությունն իրականացնում է Հովնանյան հիմնադրամը, և քանի դեռ համալիրը չի ավարտվել և հանձնվել Մայր Աթոռին, միայն հիմնադրամը կարող է պաշտոնական պատասխան տալ շինարարության ավարտի ժամկետների վերաբերյալ:

Մեզ չհաջողվեց ճշտել, թե արդեն որքան գումար է ծախսվել եկեղեցական համալիրի կառուցման համար, և թե որքան է նախատեսվել, սակայն տարբեր առիթներով արդեն նշվել է, որ կառուցապատման ընդհանուր արժեքը կարող էր կազմել մոտ 5 միլիոն դոլար:

Անդրադառնալով կառույցի նշանակությանը՝ Տեր Վահրամը նշեց. «Բնական է, որ համալիրում կգործեն որոշ կառույցներ և գրասենյակներ` պայմանավորված համալիրի ստանձնած առաքելությամբ, սակայն դա չի ենթադրում Մայր Աթոռի փոխադրություն: Այդպիսի կառույցներ Մայր Աթոռն ունի աշխարհով մեկ՝ տարբեր երկրներում, որոնք օժտված են որոշակի գործառույթներով և վերջին հաշվով ներկայացնում են նույն Մայր Աթոռը»:

Տեր Վահրամն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե Մայր Աթոռը պետք է տեղափոխվեր երևանյան եկեղեցական համալիրի տարածք: Նա ասաց, որ Մայր Աթոռը հավետ մնալու է Վաղարշապատում, և որևէ խոսք տեղափոխման մասին լինել չի կարող:

Լուսանկարները` Սիրուն Եղիազարյանի

IMG_4760

IMG_4759

IMG_4758

IMG_4757

IMG_4756

IMG_4755

IMG_4754

IMG_4753

IMG_4744

IMG_4745

IMG_4746

IMG_4747

IMG_4748

IMG_4749

IMG_4750

IMG_4751

IMG_4752

IMG_4743

IMG_4742

IMG_4741

IMG_4740

IMG_4739

IMG_4738

IMG_4737

IMG_4736

IMG_4735

IMG_4734

IMG_4733

IMG_4732

 

 




Լրահոս