Փրկարար ծառայությունն ապրիլի 15-ին, ժամը 17.39-ին ահազանգ է ստացել, որ Արարատ-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Երեւան-Եղեգնաձոր հատվածի 83 կմ-ում դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34AL175 պ/հ ավտոմքենան (վարորդ՝ Հ.Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 50 մ սահել ձորը, ավտոմքենայում գտնվող 6 քաղաքացիները (2-ը անչափահաս) չեն տուժել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: